Հունգարիան դեմ է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթին
Հունգարիան դեմ է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, որը Բրյուսելում է` ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, քննարկել պատժամիջոցների 10-րդ փաթեթը։
«Պատժամիջոցներն ապացուցեցին, որ դրանք տանում են փակուղի` տնտեսական, քաղաքական և անվտանգության տեսանկյունից: Մեծ սխալ կլինտ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ առաջարկելը»,- գրել է Սիյարտոն իր ֆեյսբուքյան էջում: