
Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի
Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
ԱՀ տեղեկատվական շտաբից հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: