Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
27/01/2023 17:43
Կիսվել

Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) համագործակցությունն այսուհետ կշարունակվի նոր ձևաչափով։

Առաջին համագործակցության հուշագիրն այսօր ստորագրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ։ Երկու կառույցների փոխգործակցության լայն շրջանակ ենթադրող հուշագիրը ստորագրեցին ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը և ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը։

Ողջունելով հյուրերին և համագործակցության մեկնարկը՝ ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց Տնտեսագիտականի գործընկերային ծրագրերը այլ կազմակերպությունների հետ, որոնց նպատակը ուսանողների հմտությունների բարելավումն է, ապա անդրադառնալով «Բանկային գործունեության կազմակերպում»  մասնագիտությանը՝ նշեց, որ ՀՊՏՀ-ն  հանրապետությունում սույն կրթական ծրագիրն իրականացնող միակ բուհն է, ներկայացրեց Կենտրոնական բանկի հետ համատեղ ՀՊՏՀ կրթական ծրագրերի բարեփոխման և դասախոսների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը։ Դիանա Գալոյանն ընդգծեց՝ բուհը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ձևաչափերով, որոնք կարող են օգտակար լինել ուսանողներին։

Ներկայացնելով նոր ձևաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ընդգծեց բանկային համակարգի համար որակյալ կադրերի պատրաստման գործում առկա և բարելավման անհրաժեշտություն ունեցող հարցերը, որոնց շուրջ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը կապահովի կողմերի համար ցանկալի արդյունք։ ՀԲՄ գործադիր տնօրենի կողմից մասնավորապես կարևորվեց բանկային ոլորտի կադրերի որակավորման բարձրացման խնդիրը, ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։

Հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին և ծրագրերին կանդրադառնանք առաջիկայում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98