ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Կառավարությունը այսօր հաստատել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ: