Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.00-2.00
OIL:  BRENT - 79.89+1.02 WTI - 75.70+1.83
COMEX:  GOLD - 1987.00-0.59 SILVER - 24.24+0.71
COMEX:  PLATINUM - 1000.30+0.30
LME:  ALUMINIUM - 2413.00+1.13 COPPER - 8993.00-0.09
LME:  NICKEL - 23838.00+2.75 TIN - 25835.00-0.31
LME:  LEAD - 2107.00-1.47 ZINC - 2922.50-0.32
FOREX:  USD/JPY - 132.79+0.02 EUR/GBP - 1.0839-0.61
FOREX:  EUR/USD - 1.0839-0.61 GBP/USD - 1.2333-0.54
STOCKS RUS:  RTSI - 996.76-0.96
STOCKS US: DOW JONES - 33274.15+1.26 NASDAQ - 12221.91+1.74
STOCKS US: S&P 500 - 4109.31+1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 28041.48+0.93 TOPIX - 2003.50+1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20400.11+0.45 SSEC - 3272.86+0.36
STOCKS EUR:  FTSE100 - 7631.74+0.15 CAC40 - 7322.39+0.81
STOCKS EUR:  DAX - 15628.84+0.69
31/03/2023  CBA:  USD - 388.48+0.18 GBP - 480.74+1.66
31/03/2023  CBA:  EURO - 422.28-0.11
31/03/2023  CBA:  GOLD - 24552.69+21.37 SILVER - 296.14+5.82
engрус
Ապրիլ, 2023
April 2023
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Լույս Հիմնադրամ. ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում
02/02/2023 19:10
Կիսվել

Լույս Հիմնադրամ. ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Հարկ է նշել, որ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներն անհայտ պատճառով դեռևս չեն հրապարակվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, այդ պատճառով դրանց վերլուծությանն անդրադարձ կկատարվի տվյալների հասանելի դառնալուց հետո։

Այսպես՝

2022թ. տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և տնտեսության ներուժը մեծացնող գործոնների վրա: Մասնավորապես, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել մի կողմից` ՌԴ-ից դեպի ՀՀ մեծ քանակությամբ աշխատուժի և կապիտալի ներհոսքի, մյուս կողմից` ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ՀՀ-ից վերարտահանման աննախադեպ աճերի արդյունքում: Սակայն պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք պայմանավորել են վերոհիշյալ հոսքերը, կարող են անսպասելիորեն փոխվել, ինչը կարող է փոխել նաև ՀՀ-ի համար բարձր տնտեսական աճի գործոնների դինամիկան՝ առաջացնելով տնտեսական աճի դանդաղում: Այս առումով, 2022թ. բարձր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ-ը` 14.2%) չի կարող համարվել կայուն, ինչը պետք է հաշվի առնել հաջորդ տարիների պետական քաղաքականության մշակման ժամանակ:

Արդյունաբերության աճի տեմպը (դեկտեմբերին գրանցվել է բավական ցածր մակարդակում՝ կազմելով 2.7%) էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, ինչը նշանակում է, որ արդյունաբերության կշիռը տնտեսությունում նվազել է: Սա նույնպես խոսում է 2022թ. տնտեսական աճի ոչ բավարար «որակի» մասին: Խնդիրն այն է, որ բարձր աճի շարժիչ ուժ հանդիսացող ոլորտները ծառայությունները և առևտուրն են, որոնք կայուն չեն, և դրական շոկերի չեզոքացման պարագայում (օրինակ՝ ՌԴ քաղաքացիների արտահոսքի կամ դրամական փոխանցումների նվազման դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով (փոքր արդյունաբերության կշռով) և նույնպիսի արտահանելի հատվածով, որը կորցնում է մրցունակությունը փոխարեժքի արժևորման հետևանքով:

Ֆինանսական համակարգում ավանդների և վարկերի դինամիկան նույնպես մատնանշում է տնտեսության ներուժի ոչ բավարար աճի մասին: Մասնավորապես, բանկային համակարգում 2022թ. էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է: Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:

Իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում, ինչը մի կողմից նշանակում է, որ տնտեսությունում ստեղծվող արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին, մյուս կողմից ցույց է տալիս, որ բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակը էապես նվազել է: Տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերը զգալի աճել են 2022թ.: Սակայն, միաժամանակ էական է եղել նաև գնաճը, ինչի արդյունքում իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում: Այսպես, իրական միջին աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում աճել է 6.4%-ով, մասնավոր հատվածում՝ 9.6%-ով, իսկ պետական հատվածում՝ նվազել է 4.0%-ով: Սա բավական մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ՝ եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ-ը, որն իրական աճի ցուցանիշ է, կազմել է 14.2%, ապա ակնհայտ է դառնում, որ իրական աշխատավարձերի աճը (ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հատվածի) էապես զիջում է տնտեսությունում ստեղծվող արդյունքի աճին, ինչը նշանակում է, որ ստեղծվող լրացուցիչ արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես ուղղվելով շահույթների մեծացմանը և բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին: Մյուս կողմից, մտահոգիչ է պատկերը պետական հատվածում, որտեղ ներառվում են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները: Այստեղ իրական աշխատավարձը նվազել է շուրջ 4.0%-ով: Այսինքն, բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3l4kdrO ։

Արտարժույթ
10:30 01/04 Առք Վաճառք
AMD / USD 388.00 391.00
AMD / EUR 420.00 424.00
AMD / RUR 4.95 5.05
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
31/03/2023
Դոլար / Դրամ
388.48
+0.18
Եվրո / Դրամ
422.28
-0.11
Ռուբլի / Դրամ
5.02
-0.01
Ֆունտ / Դրամ
480.74
+1.66
ԿԲ Մետաղներ
31/03/2023
դրամ / գրամ
24552.69
+21.37
Արծաթ
296.14
+5.82
Կրիպտոարժույթներ
10:30 01/04
BTC/AMD
11,043,628
+1.34%
BTC/USD
28427.79
+1.29%
ETH/USD
1825.60
+1.54%
BCH/USD
124.82
+2.66%
BIT/USD
0.527306
+0.20%
XRP/USD
0.516059
-5.26%
LTC/USD
93.28
+4.20%
BNB/USD
315.36
-0.14%
DOGE/USD
0.077198
+3.61%
ETH/BTC
0.064270011
+0.33%
BCH/BTC
0.004394213
+1.43%
BIT/BTC
0.004394213
-1.00%
XRP/BTC
0.000018168
-6.39%
LTC/BTC
0.003283825
+2.96%
BNB/BTC
0.011102186
-1.33%
DOGE/BTC
0.000002718
+2.37%
Ոսկու հարգեր
31/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,552.69
958 հարգ
23k
23,529.66
916 հարգ
22k
22,506.63
720 հարգ
18k
18,414.52
625 հարգ
15k
15,345.43
585 հարգ
14k
14,322.40
500 հարգ
12k
12,276.35
417 հարգ
10k
10,230.29
375 հարգ
9k
9,207.26
FOREX
10:00 01/04
EUR/USD
1.0839
-0.61%
GBP/USD
1.2333
-0.54%
USD/JPY
132.79
+0.02%
EUR/GBP
0.8786
-0.07%
Նավթ
10:00 01/04
դոլար / բարել
Brent
79.89
+1.02%
Light Sweet
75.70
+1.83%
COMEX
10:00 01/04
$ / տր. ունց.
Ոսկի
1987.00
-0.59%
Արծաթ
24.24
+0.71%
Պլատին
1000.30
+0.30%
LME / 3M
10:00 01/04
դոլար / տոննա
Ալյումին
2413.00
+1.13%
Պղինձ
8993.00
-0.09%
Նիկել
23838.00
+2.75%
Անագ
25835.00
-0.31%
Կապար
2107.00
-1.47%
Ցինկ
2922.50
-0.32%
Մոլիբդեն
54343.88
-1.60%
Կոբալտ
34930.00
+0.00%
Ինդեքսներ
10:00 01/04
կետ
Dow Jones
33274.15
+1.26%
S&P 500
4109.31
+1.44%
NASDAQ
12221.91
+1.74%
FTSE
7631.74
+0.15%
CAC 40
7322.39
+0.81%
DAX
15628.84
+0.69%
RTSI
996.76
-0.96%
Nikkei
28041.48
+0.93%
Topix
2003.50
+1.02%
Hang Seng
20400.11
+0.45%
SSEC
3272.86
+0.36%
ԿԲ Տոկոսադրույքներ
31/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
02/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.9%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
362.6
+1.0%
Արտահանում 1
Արտահանում
994.4
+96.4%
Ներմուծում 1
Ներմուծում
1,535.3
+67.4%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,696
+21.6%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
622.5
+18.0%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
427.6
+23.5%
Շին. 3
Շինարարության ծավալ
37.6
+13.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային