ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008թ. նոյեմբերի 27-ին անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Նախքան քննությունը, ս.թ. նոյեմբերի 10-ից 21-ը կոմիտեի ուսումնական կենտրոնում կկազմակերպվի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2008թ. նոյեմբերի 20-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, գործունակ, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Քննությանը մասնակցել ցանկացողները դիմումին կից պետք է կոմիտե ներկայացնեն (հասցեն` Խորենացի 3, ընդհանուր բաժին) հետևյալ փաստաթղթերը.
– անձնագրի, միջնակարգ դպրոցի կամ այլ ուսումնական (միջնակարգից բարձր) հաստատության ավարտական վկայականի պատճենները
– 3×4 չափսի 2 լուսանկար
– «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը: