ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-Ն
ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ները միացնելու ձևով վերակազմակերպվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի։ Կառավարության հայտարարության համաձայն` միավորման արդյունքում կապահովվի ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը, և եղած համակարգը կհամապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին։