«Հաշվապահություն, ծրագրեր և տեխնիկական հմտություններ» անվճար դասընթացն ընդունում է գրանցման հայտեր
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Հաշվապահություն, ծրագրեր և տեխնիկական հմտություններ» անվճար դասընթաց, որին մասնակցելու համար պետք է մինչև փետրվարի 20-ը գրանցվել:
Դասընթացն անցկացվում է «Վանաձորի հաշվապահական հաշվառման գրասենյակի», «Բալանս» և «Ձեր հաշվապահը» ընկերությունների հետ համատեղ մշակված կրթական ծրագրով։
Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն հաշվապահական հաշվառում, Taxservice, E-Invoicing, ՀԾ-7 հաշվապահական ծրագրերը:
Դասընթացին կարող են մասնակցել 15-ից 29 տարեկան բոլոր հետաքրքրված անձինք: Դասընթացի մեկնարկը կտրվի մարտի 1-ին և կտևի 4-5 ամիս: