Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
18/01/2012 11:22
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության համաձայն` 2012 թվականին այս կառույցի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ  անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ նաև` սպասարկման որակի բարձրացում: Այդ նպատակով Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության նախաձեռնությամբ ձևավորված ավանդույթի համաձայն` պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում հանրապետության խոշոր հարկ վճարողների  հետ:

Հունվարի 17-ին կազմակերպվել էր տարեկան առաջին աշխատանքային խորհրդակցությունը. խոշոր հարկատուների հետ հանդիպմանը ՊԵԿ ղեկավարության կողմից ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, մասնավորապես` հարկային վարչարարության հիմնական ուղղությունները:  

Նշենք, որ տնտեսության զարգացմանը զուգընթաց ավելանում է խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների քանակը, և եթե, օրինակ, 2010թ.-ին Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված էին ընդամենը 344 կազմակերպություններ, 2011թ-ին` 440, ապա 2012-ին տեսչության կողմից սպասարկվելու են արդեն 462 տնտեսվարող սուբյեկտներ:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի խոսքերով` 2011թ.-ին տեսչությունը ձեռքբերումներ է արձանագրել. «Հաջողվել է խոշոր հարկ վճարողների կողմից ապահովել բյուջեով ծրագրավորված հարկային եկամուտների և պարտադիր սոցվճարների անհրաժեշտ մուտքերը: 2011 թվականին խոշոր բիզնեսը բյուջե է վճարել շուրջ 204,0 մլրդ դրամի հարկեր և 40,0 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ: Նախորդ տարվա համեմատ հարկերի գծով մուտքերի աճը կազմել է 19% կամ 32,0 մլրդ դրամ, իսկ պարտադիր սոցվճարների գծով` 43% կամ 12,0 մլրդ դրամ: Նշված հարկային եկամուտներում աճել է ուղղակի հարկերի (շահութահարկի և եկամտահարկի) տեսակարար կշիռը: Բյուջետային եկամուտների մեջ դրանք կազմել են 59,3%` նախորդ տարվա 97.0 մլրդ դրամի դիմաց` կազմելով 121,0 մլրդ դրամ»:

Աշոտ Արզումանյանն ընդգծել է, որ 2011թ.-ին արտահանող խոշոր հարկ վճարողներին վերադարձվել է 21,6 մլրդ դրամ և այլ հարկային պարտավորություններին է հաշվանցվել 4.0 մլրդ. դրամ:  

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, կարևորելով խոշոր հարկ վճարողների հետ աշխատանքը, ընդգծել է, որ  2012-ի պետբյուջեում նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի և պարտադիր սոցվճարների գերակշիռ մասը պետք է ապահովվի խոշոր հարկ վճարողների, այլ ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին:

Նշենք, որ խոշոր հարկ վճարողների մոտ ընթացիկ և առաջիկա տարիներին կարևորվում է հանրապետությունում հարկային հաշվառման և փաստաթղթաշրջանառության ապահովումը: Այս նպատակով հաշվետու տարում առաջին անգամ ՊԵԿ համակարգում բոլոր խոշոր հարկ վճարողները ներառվել են էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնողների ցանկում և հարկային հաշվետվությունները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ հաջողվել է կիրառության մեջ դնել հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման համակարգը: 2011թ.-ին խոշոր հարկ վճարողներից էլեկտրոնային եղանակով ստացվել են շուրջ 14 հազար հաշվետվություններ և հաշվառված հարկ վճարողների 80%-ից ավելին իրենց հարկային հաշիվները դուրս են գրել էլեկտրոնային եղանակով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08