Տնտեսական

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 82.54+1.79 WTI - 78.46+1.92
COMEX:  GOLD - 2370.30-0.14 SILVER - 27.95-0.46
COMEX:  PLATINUM - 947.20-0.23
LME:  ALUMINIUM - 2270.50-1.30 COPPER - 9122.00+0.20
LME:  NICKEL - 15769.00-0.37 TIN - 29416.00-1.26
LME:  LEAD - 2028.50-0.76 ZINC - 2681.00-0.15
FOREX:  USD/JPY - 153.77+0.87 EUR/GBP - 1.0857+0.16
FOREX:  EUR/USD - 1.0857+0.16 GBP/USD - 1.2862-0.22
STOCKS RUS:  RTSI - 1121.76+0.99
STOCKS US: DOW JONES - 39935.07+0.20 NASDAQ - 17181.72-0.93
STOCKS US: S&P 500 - 5399.22-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 37667.41-0.53 TOPIX - 2699.54-0.38
STOCKS CHINA:  HANG SENG - 17021.31+0.10 SSEC - 2890.90+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8186.35+0.40 CAC40 - 7427.02-1.15
STOCKS EUR:  DAX - 18298.72-0.48
26/07/2024  CBA:  USD - 388.40+0.51 GBP - 499.99+0.58
26/07/2024  CBA:  EURO - 421.65+0.71
26/07/2024  CBA:  GOLD - 29522.59-675.20 SILVER - 349.52-15.75
Ռոսատոմ. Մեծամորում անցկացվեց Գիրք նվիրելու օր
21/02/2023 16:56
Կիսվել

Ռոսատոմ. Մեծամորում անցկացվեց Գիրք նվիրելու օր

Ամեն տարի Հայաստանում որպես Գիրք նվիրելու օր նշվում է փետրվարի 19-ը՝ հայող բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

Գիրք նվիրելու օրվա շրջանակներում «Ռոսատոմ» պետ​​կորպորացիան Մեծամորի N2 ավագ դպրոցի սաների համար կազմակերպել էր էքսկուրսիա Հայաստանի ամենամեծ տպարաններից մեկը։

Աշակերտները ծանոթացան գրքի ստեղծման գործընթացին՝ ձևավորումից և մակետի պատրաստումից մինչև կազմավորում և փաթեթավորում։ Երեխաները շատ հետաքրքիր փաստեր իմացան տպագրության պատմության, առաջին տպագրական մեքենաների մասին, հետաքրքրությամբ դիտեցին ժամանակակից մեքենաների աշխատանքը։ Դպրոցականները տպարանի աշխատակիցների հետ քննարկեցին իրենց սիրելի ստեղծագործությունները, խոսեցին գրականության և գրատպության ժամանակակից ուղղությունների մասին։

«Այսօրվա թվային աշխարհում գիրքն իր ուրույն տեղն ունի։ Շատերին թվում էր, թե պլանշետների և աուդիոգրքերի տարածման հետ մեկտեղ սովորական թղթային հրատարակություններն այլևս պահանջված չեն լինի, բայց իմ մանկավարժական փորձից կարող եմ ասել, որ մեր երեխաների հետաքրքրությունը գրքի նկատմամբ չի թուլանում։ Համոզված եմ, որ այսօրվա էքսկուրսիայից հետո երեխաների մոտ ցանկություն կառաջանա կարդալ ևս մեկ գիրք և հերթական նոր բան բացահայտել»,- ասաց Մեծամորի N2 ավագ դպրոցի տնօրեն Մարգարիտա Նիկողոսյանը։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը նշեց, որ Ռոսատոմի գործունեության անբաժանելի մասն է կազմում կրթական նախաձեռնությունների աջակցությունը, իսկ գրքի հանրահռչակումը իր մեջ մեծ օգուտ է բերում երիտասարդներին։

«Ժամանակակից դինամիկ աշխարհին անհրաժեշտ են նոր ստեղծագործական մոտեցումներ, վառ բանախոսներ, որոնք կարող են խոսել տարբեր թեմաների շուրջ։ Կարդացած և հետաքրքրասեր մարդկանց դա ավելի հեշտ է տրվում: Դպրոցականների համար կազմակերպելով էքսկուրսիա դեպի գրատպության «աշխարհ»՝ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ գիրքն ու ընթերցանությունը սեփական մտահորիզոնն ընդլայնելու, իր և ուրիշների համար ավելի հետաքրքիր դառնալու եզակի և հասանելի միջոցն է»,- ասաց Եվգենի Սալկովը։

Ինչպես և նախորդ տարիներին, Ռոսատոմը Գիրք նվիրելու օրվա շրջանակներում դպրոցի գրադարանին նվիրեց նոր գրքեր՝ հայ և արտասահմանյան գրողների արվեստի գործեր, գիտահանրամատչելի գրականություն։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն ավանդաբար առանձնահատուկ հետաքրքրություն և ներգրավվածություն է ցուցաբերում նման կրթական նախաձեռնությունների նկատմամբ. ընկերությունը Մեծամորի №2 դպրոցի գրադարանին է նվիրել օտարազգի և հայ գրողների, այդ թվում՝ Ագաթա Քրիստիի, Օսկար Ուայլդի, Դենիել Քիզի, Վիլյամ Սարոյանի և այլոց ստեղծագործությունները:

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «More for Metsamor» կրթական ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է «Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի կողմից 2019 թվականին Մեծամորի դպրոցականների համար և ուղղված է գիտության, գիտելիքի, տեխնոլոգիայի և կրթության հանրահռչակմանը:

26/07/2024
դրամ
Դոլար (USD)
388.40
+0.51
Եվրո (EUR)
421.65
+0.71
Ռուբլի (RUR)
4.55
+0.07
Լարի (GEL)
143.35
+0.64
29522.59
-675.20
Արծաթ
349.52
-15.75