ԻՍՊԱՆԻԱ. ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է 177 ՀԱԶԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
2008 թվականից ի վեր, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Իսպանիայի տնտեսությունը հայտնվեց ծանր իրավիճակում, երկրում գրացվեց ընկերությունների սնանկացման դեպքերի աճ: Այսպես, վերջին այս մի քանի տարիների ընթացքում Իսպանիայում սնանկացել է ավելի քան 177 հազար փոքր ու միջին ընկերություն: Ընդ որում, տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում առավել շատ տուժել է շինարարության ոլորտը, որին բաժին է ընկնում սնանկացած ընկերությունների 36,8%-ը: Միևնույն ժամանակ, սնանկացած ընկերությունները անշարժ գույքի շուկայում կազմում են 23%, իսկ արդյունաբերության և սպասարկման ոլորտում` 15%: