Տնտեսական

USD BUY - 384.00+1.00 USD SELL - 386.50+0.50
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 457.00+2.00
OIL:  BRENT - 67.13+1.10 WTI - 65.45+1.07
COMEX:  GOLD - 3349.70+0.51 SILVER - 36.02+0.47
COMEX:  PLATINUM - 1369.00+0.91
LME:  ALUMINIUM - 2597.50+0.10 COPPER - 9869.00-0.09
LME:  NICKEL - 15215.00-0.20 TIN - 33716.00-0.14
LME:  LEAD - 2045.00+0.05 ZINC - 2751.50-0.99
FOREX:  USD/JPY - 143.47-0.26 EUR/GBP - 1.18+0.07
FOREX:  EUR/USD - 1.18+0.07 GBP/USD - 1.3742+0.00
STOCKS RUS:  RTSI - 1144.28+0.18
STOCKS US: DOW JONES - 44494.94+0.91 NASDAQ - 20202.89-0.82
STOCKS US: S&P 500 - 6198.01-0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 39986.33-1.24 TOPIX - 2832.07-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24072.28+0.00 SSEC - 3457.75+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 8785.33+0.28 CAC40 - 7662.59-0.04
STOCKS EUR:  DAX - 23673.29-0.99
01/07/2025  CBA:  USD - 385.32+0.85 GBP - 530.7+3.9
01/07/2025  CBA:  EURO - 455.06+4.23
01/07/2025  CBA:  GOLD - 40726+284 SILVER - 445.67+0.92
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «WESTERN MINES COMPANY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՇԵՐՄՈՆ ՍԻՍԻԻ ՀԵՏ
07/11/2008 15:27
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «WESTERN MINES COMPANY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՇԵՐՄՈՆ ՍԻՍԻԻ ՀԵՏ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ադամանդագործության եւ ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համգործակցությունը:

Շերմոն Սիսին ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը, հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հանրապետության նախագահի հետ, ով եւս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու «Western mines company» ընկերության մտադրութունը եւ նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիերա Լիոնեում ոսկու եւ ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության եւ ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը եւ ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը` կարեւորելով մասնավոր հատվածին աջակցությունը եւ նաեւ նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու եւ զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապես խթանել նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների հաստատմանը:

AMP
01/07/2025
դրամ
Դոլար (USD)
385.32
+0.85
Եվրո (EUR)
455.06
+4.23
Ռուբլի (RUR)
4.9092
+0.0109
Լարի (GEL)
141.61
+0.36
40726
+284
Արծաթ
445.67
+0.92