
APPLE-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ
Ամերիկյան Apple ընկերությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերն անհատական համակարգիչների և պլանշետների համաշխարհային շուկայում: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի չորրորդ եռմասյակում այս ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 15 մլն iPad պլանշետ-համակարգիչ և 5,2 մլն Mac համակագիչ: 2011 թվականի արդյունքներով Apple ընկերության մասնաբաժինն անհատական համակարգիչների ու պլանշետների համաշխարհային շուկայում կազմել է 17%: Անհատական համակարգիչների վաճառքի ծավալներով երկրորդ տեղ Hewlett-Packard (HP) ընկերությունը: