Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՏՄՊՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
02/02/2012 14:44
Կիսվել

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՏՄՊՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը:Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից`դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված Հանձնաժողովի գործունեությունը և ընդգծել, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների և օտարերկրյա ներդրողների համար:
 
Հանդիպման ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրել է 2011 թվականին կատարված աշխատանքները` նշելով, որ Հանձնաժողովի գործունեության տեսանկյունից նախորդ տարին եղել է բավականին արդյունավետ: Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրել է Հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձել է նաև նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Ջոն Հեֆերնը բարձր է գնահատել  Հանձնաժողովի առաջընթացը և կարևորել մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ համագործակցության խնդրին, քանի որ շատ հարցերի ուսումնասիրության ժամանակ միջազգային փորձն օգնում է կայացնել ճիշտ և հիմնավոր որոշումներ: Ա. Շաբոյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հանձնաժողովը մեծ աշխատանք է տանում նաև հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի վերջինները հստակ պատկերացում կազմեն Հանձնաժողովի գործունեության մասին:
 
Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել մրցակցությանն առնչվող խնդիրների քննարկման համար և, կարևորելով  ՏՄՊՊՀ աշխատանքը, նշել, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հանձնաժողովին` առաջիկա ծրագրերի իրագործման հարցում: Ա. Շաբոյանը ևս իր գոհունակությունն է հայտնել դեսպանին` տարբեր ծրագրերի միջոցով Հանձնաժողովին աջակցելու համար և պատրաստակաություն հայտնել հետագայում ընդլայնել համագործակցությունը` ի նպաստ մեր երկրի մրցակցային միջավայրի բարելավման:
10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33