2022թ.-ին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 3.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,640.8 հազար լիտր գինի, որից 1,414.0 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 3.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 56.5%-ով։
Միևնույն ժամանակ արտադրվել է 563.3 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 2,064.7 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունը աճել է 8.4%-ով և կազմել 30,525.9 հազար լիտր։