ՏՀԶԿ. 2011Թ.-ԻՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
2011 թվականի արդյունքներով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ 34 երկրներում գործազրկության մակարդակը, նախնական տվյալներով, նվազել է և կազմել 8.2%: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով ցուցանիշը սահմանվել էր 8.6% մակարդակում:
ՏՀԶԿ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականի արդյունքներով կազմակերպության անդամ երկրների շարքում գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայում (21.7%): Երկրորդ տեղում Իռլանդիան է (14.4%):
Ըստ ներկայացված տվյալների` ՏՀԶԿ անդամ երկրներում որպես գերծազուրկ հաշվառվել է, ընդհանուր առմամբ, 44.6 մլն մարդ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 1 մլն-ով:
Նշենք նաև, որ նախորդ տարվա արդյունքներով Եվրամիությունում գործազրկության մակարդակը կազմել է 9.6%, իսկ Եվրագոտում` 10.1%: