Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 73.06-1.99 WTI - 69.34-2.15
COMEX:  GOLD - 2736.40+0.41 SILVER - 33.93+5.44
COMEX:  PLATINUM - 1025.50+1.58
LME:  ALUMINIUM - 2612.00+2.29 COPPER - 9625.50+1.15
LME:  NICKEL - 16897.00-0.64 TIN - 31313.00+0.30
LME:  LEAD - 2072.00+0.12 ZINC - 3089.50+1.23
FOREX:  USD/JPY - 149.52-0.29 EUR/GBP - 1.0866+0.27
FOREX:  EUR/USD - 1.0866+0.27 GBP/USD - 1.3048+0.24
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43275.91+0.09 NASDAQ - 18489.55+0.63
STOCKS US: S&P 500 - 5864.67+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38981.75+0.18 TOPIX - 2688.98+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 20804.11+3.61 SSEC - 3261.56+2.91
STOCKS EUR:  FTSE100 - 8358.25-0.32 CAC40 - 7613.05+0.39
STOCKS EUR:  DAX - 19657.37+0.38
18/10/2024  CBA:  USD - 387.25-0.22 GBP - 505.17+1.15
18/10/2024  CBA:  EURO - 419.97-0.98
18/10/2024  CBA:  GOLD - 33477.19+150.40 SILVER - 396.05-0.03
ԲՅՈՒՋԵ 2009 – ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
12/11/2008 16:58
Կիսվել

ԲՅՈՒՋԵ 2009 – ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի համար ուղենշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության եւ աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաեւ ՀՀ նախագահի ու քաղաքական կոալիցիայի մեջ մտած կուսակցությունների նախընտրական ծրագրերի եւ քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:
Ես արդեն առիթ ունեցել եմ ձեզ ներկայացնելու բյուջեի հիմնական տրամաբանությունը եւ սկզբունքները, ինչպես նաեւ այս ամբիոնից անդրադառնալու` ֆինանսական ճգնաժամի հաղթահարման չորս կարեւոր գործոններին: Այսօր ուզում եմ հանգամանորեն կանգ առնել մեր տնտեսական քաղաքականության որոշ սկզբունքային դրույթների վրա, որոնք խիստ արդիական են գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

ԳԼՈԲԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ եւ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դրսեւորվում է ֆինանսական ակտիվների կտրուկ վատթարացմամբ, իրացվելի միջոցների, ֆինանսական հաստատությունների կապիտալիզացիայի մակարդակի նվազմամբ, վստահության իսպառ բացակայությամբ: Զարգացած երկրներում հարյուրավոր խոշորագույն ընկերությունների սնանկացումը, ֆինանսական շուկաների աշխատանքի խաթարումը էապես փոխում են շուկայի մասնակիցների վարքագիծը:
Հիմնական գլոբալ խաղացող` Միացյալ Նահանգների տնտեսության մեջ առաջին անգամ նկատվեց ներդրումների զուտ ներհոսք` արձանագրելով դոլարային էքսպանսիայի ավարտը: Սա իր հերթին բերում է ճգնաժամի խորացմանը` աշխարհի գրեթե բոլոր զարգացած ֆինանսական շուկաներում եւ զարգացող երկրներին զրկում է օտարերկրյա կարճաժամկետ ֆինանսական միջոցներից:
Հիփոթեքային շուկայում ձեւավորված ֆինանսական փուչիկները, որոնք սնուցվում էին անկատար, արհեստականորեն բարդացված ֆինանսական համակարգից, պայթեցին՝ բացահայտելով ֆինանսական եւ իրական հատվածի միջեւ էական շեղվածությունը: Ֆինանսական հատվածը արժեթղթերի շուկայի միջոցով պարտադրեց համապատասխան ճշգրտումներ կատարել իրական (կորպորատիվ) հատվածում: Սա էլ հանդիսացավ ֆինանսական ճգնաժամի հիմնական բարութը՝ պայթեցնելով իրական հատվածը: Միեւնույն ժամանակ բացահայտվեց գլոբալ ֆինանսական եւ տնտեսական համակարգերի կառավարման, կարգավորման եւ վերահսկողության անկատարությունը:
Դեռեւս մենք ականատես ենք կարճաժամկետ միջոցառումների եւ միջամտությունների, որոնց նպատակն է հանգցնել կրակը: Այսօր G-7, G-8, G-20-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային Բանկը եւ այլ գլոբալ սուբյեկտները տարբեր ֆորմատներով քննարկում են նոր ձեւավորվող աշխարհին համահունչ կառավարման նոր ինստիտուտների եւ նոր մեխանիզմների ստեղծման հարցը:

Որո՞նք են գլոբալ ճգնաժամի առաջին դասերը:

– ֆինանսական հատվածում խիստ վերահսկողություն եւ ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայության անհրաժեշտություն,
– թափանցիկության կանոնների պահպանում, այդ թվում խոշոր ձեռնարկությունների գործունեության թափանցիկության եւ հասարակության կողմից վերահսկողության ապահովում,
– պատժամիջոցների համարժեքությունը` հնարավոր ռիսկերի դրսեւորմանը,
– Իրական հատվածում եւ ֆինանսական հատվածում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակում,
– վերահսկող մարմինների համախմբվածության անհրաժեշտություն,
– դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման նոր սկզբունքների մշակում,
– մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիություն,
– եւ ամենակարեւորը` սոցիալական համերաշխության եւ վստահության մթնոլորտի ապահովում:

Եվ այսպես, գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է՝
ա. կարճաժամկետ ֆինանսական միջոցների լայնածավալ արտահոսքի,
բ. զարգացող երկներում ներդրումային ծրագրերի կրճատմանը եւ հետաձգմանը,
գ. շուկայի մասնակիցների միջեւ վստահության կորստին:

Գլոբալ տնտեսական ճգնաժամը հանգեցնում է՝
ա. համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը,
բ. Աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության աճին,
գ. համաշխարհային շուկաներում հումքի եւ որոշ ապրանքների գների նվազմանը:

ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջեւ խնդիր է` դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին:

ՌԻՍԿԵՐԸ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծում է Հայաստանի համար հետեւյալ հիմնական ռիսկերը՝
– մասնավոր ուղղակի ներդրումների նվազում եւ հետաձգում,
– մասնավոր տրասնֆերտների կրճատում,
– հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների բարձրացումը,
– շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում եւ ներդրումների կրճատում:

Որպես հետեւանք կարող է ի հայտ գալ՝
– սպառման ծավալների կրճատում,
– վճարային հաշվեկշռի վատթարացում,
– վարկատուների բացասական սպասումների ձեւավորում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս պայմաններում ի հայտ է գալիս մի նոր երեւույթ. շուկայի մասնակիցների մոտ ժամանակավոր դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու ցանկությունը հանգեցնում է ստվերի խորացման հնարավորությունների եւ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Հասկանալի է, որ թվարկված բոլոր ռիսկերը ուղղակիորեն առնչվում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը:Այս իրավիճակում կառավարության ջանքերն ուղղված են լինելու.

ա. մակրոտնտեսական կայունության ապահովմանը,
բ. ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը,
գ. ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար` լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը, որոնք
– կընդլայնեն սպառումը,
– կխթանեն տեղական արդյունաբերությունը,
– կտրուկ կավելացնեն արտահանումը,
– կբարելավեն վճարային հաշվեկշիռը:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՅՍ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամն, ասես յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է, այդ թվում նաեւ` զարգացած եւ զարգացող երկրների միջեւ առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Ստեղծելով բարդություններ` այն միեւնույն ժամանակ էապես ընդլայնում է զարգացող երկրների հնարավորությունները, բացահայտում է նրանց մրցակցային առավելությունները:
Այս պայմաններում պետության նախաձեռնողական դերը տնտեսական գործընթացներում զգալիորեն բարձրանալու է:
Տնտեսական աճին էապես խթանելու է հանրապետության նախագահի կողմից հայտարարված` պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը` այդ թվում նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի եւ ներդրումային, հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը:
Ռեալ եւ պոտենցիալ ՀՆԱ-ների միջեւ շեղվածությունը առաջ է բերում դեֆլյացիոն միտումներ, ինչը ստեղծում է բարենպաստ պայմաններ ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու համար: Հայաստանում, գների էլաստիկության ցածր մակարդակի պայմաններում, էապես կարեւորվելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի դերը: Մասնավորապես` համաշխարհային եւ ներքին շուկաներում ձեւավորված գների միջեւ անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ եւ այլն: Մենք պատրաստ ենք աջակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցանկացած նախաձեռնություն:
Բացի ձեզ ներկայացված` պետական բյուջեով նախատեսված միջոցառումներից, վերոնշյալ նպատակներին հասնելու եւ գլոբալ ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը ձեռնարկելու է հետեւյալ լրացուցիչ միջոցառումները՝

1. Իրական հատվածի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը աջակցելու է գործող եւ նոր ստեղծվող ձեռնարկություններին` խրախուսելով մրցունակության բարձրացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա ենթադրում է.
– ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրում,
– սուբսիդավորման գործիքների կիրառում,
– կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետության մասնակցություն:

Ստվերային եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով խոշոր, 500 միլիոնից ավելի ակտիվներ կամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար ներդրվելու է պարտադիր աուդիտորական հաշվետվության ինստիտուտ:

2. Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով ձեռնարկվելու են՝
– մեծածավալ վարկային միջոցների հասանելիության ապահովում ՀԲ, ԵԲ, Ասիական Բանկի օժանդակությամբ (Բանակցություններն այս առումով կավարտվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում եւ շուրջ 350 մլն դոլարի վարկային ռեսուրսներ կհայթայթվեն այս նպատակին հասնելու համար):
– հարկային վարչարարության էական պարզեցում: Մասնավորապես, մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում եւ պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում:
3. Կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը եւ նախապատրաստմանը` հատկացնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ:
4. Բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակով մեր միջազգային օդանավակայանում եւ Գյումրիում ազատ տնտեսական գոտիների հիմնում: Ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նպատակով ԱՄՆ-ից մենք ստանալու ենք տեխնիկական օժանդակություն Գյումրի քաղաքում, իսկ օդանավակայանում արդեն իսկ համաձայնություն ենք ձեռք բերել կոնցեսիոների հետ` հայեցակարգի վերաբերյալ:
5. ԵՄ եւ ԱՄՆ հետ առեւտրային պայմանագրերի կնքում, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ մեր արտահանողների համար (Պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Աշխատանքային խումբը գործուղվում է ԱՄՆ` նախապատրաստելու այս պայմանագիրը):
6. Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողներին:
7. Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին:
8. ՀԲ-ի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու պետական ռեզերվների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նույն ծրագրով մենք նպատակ ունենք ապահովել պարենային եւ ռազմավարական պահուստների պատշաճ մակարդակ:
Այս միջոցառումներն իրականցվելու են հստակ սահմանված կանոնների ներքո: Այդ կանոնները լինելու են հրապարակային, եւ ապահովվելու է հասարակական վերահսկողությունը ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ: Այս աշխատանքներում ներգրավված են լինելու լավագույն հայկական եւ միջազգային փորձագետները:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակով իրականցվելու են հետեւյալ լրացուցիչ միջոցառումները՝
– գյուղատնտեսությունում` պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո նոր ներդրումային ծրագրերի իրականացում,
– տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր խթանների ապահովում,
– շինարարության ոլորտում՝ աղետի գոտում 77 մլրդ դրամի (250 միլիոն դոլարի) շինարարության իրականացում, դպրոցաշինության մեջ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրում,
– Ճանապարհաշինության մեջ` նոր նախագծերի իրականացում: Այդ թվում` Ասիական Բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցման նախաձեռնում:
– էներգետիկայի ոլորտում` ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր նախագծերի իրականացում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոցիալական ոլորտում նախատեսվում է`
1. սոցիալական բոլոր պարտավորությունների ժամանակին եւ ամբողջական ծավալով իրականացում,
2. հանրային աշխատանքների ծավալների կտրուկ ընդլայնում,
3. մատչելի բնակֆոնդի ձեւավորում,
4. էժան հիփոթեքային համակարգի ձեւավորում,
5. դեմոգրաֆիական ծրագրերի իրականացում:

Սրանք են այն լրացուցիչ միջոցառումները, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել: Անհրաժեշտ է նշել, որ այս միջոցառումները համահունչ են զարգացող երկրների մեծամասնության կողմից իրականացվող միջոցառումներին: Այս ծրագրերը իրականացնելու ենք ՀԲ եւ ԱՄՀ աջակցությամբ: Շուտով կավարտենք բանակցությունները ՀԲ-ի հետ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ: Պարբերաբար մենք հաշվետվություն կներկայացնենք Ազգային Ժողովին այս միջոցառումների իրականացման վերաբերյալ, եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգանք նոր օրենսդրական նախաձեռնություններով:
Ամփոփելով պետք է նշեմ, որ 2009թ.-ի մեր սկզբունքներն են լինելու`
– Կարգ ու կանոն ամենուրեք,
– Հրապարակայնություն եւ հասարակական վերահսկողություն,
– Օպերատիվ եւ համալիր գործողություններ:
Մեր կարգախոսն է լինելու. «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»:
Շնորհակալություն ուշադրության համար:

18/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
-0.22
Եվրո (EUR)
419.97
-0.98
Ռուբլի (RUR)
4.02
+0.02
Լարի (GEL)
142.84
+0.11
33477.19
+150.40
Արծաթ
396.05
-0.03