Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հարկերի վճարման բրենդային ժամացույցների առուվաճառքի գործունեության դեպք
12/04/2023 11:26
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հարկերի վճարման բրենդային ժամացույցների առուվաճառքի գործունեության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվհետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշվածէջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe», թանկարժեք ժամացույցներ: Ի դեպ, վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվում էին  հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։

Միաժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ․ Ք․-ն։

Ենթադրյալ հարկային իրավախախտումները բացահայտելու նպատակով՝ մշակված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքի բնակիչը, հաշվառված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, երբևէ չի իրականացրել ապրանքների ներմուծումներ, ձեռքբերումներ և միայն առանց հետագա օտարման՝ 2020 թվականի փետրվարի 18-ին դուրս է գրել բրենդային ժամացույցի տեղափոխման փաստաթուղթ, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ից դադարեցրել է գործունեությունը։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝Հետաքննության և օպերատիվհետախուզության վարչության աշխատակցի կողմից «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex»տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45․500ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կանխիկ եղանակով վճարվել է 45․500 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց վերջինս վաճառել է տվյալ ժամացույցն՝ իր գործարանային տուփով։

«Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո,առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով,քաղաքացինձերբակալվել  և բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվհետախուզության վարչություն։Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ  հայտնաբերվել է 20․053ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո և «Breguet» տեսակի բրենդային ժամացույց։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69