Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
«ՊԱՅԾԱՌ» ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՅԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
21/03/2012 12:11
Կիսվել

«ՊԱՅԾԱՌ» ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՅԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ,  մեր երկրում սպառողների վստահության ինդեքսն աճել է ընդամենը 3.5%-ով` նախորդ եռամսյակում գրանցված 5.3% անկման դիմաց: Միևնույն ժամանակ, նախորդ եռամսյակի համեմատությամբ ինդեքսը գրանցել է 6.7% աճ: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերլուծության արդյունքները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում միայն ընթացիկ պայմանների ինդեքսն աճել է 22.1%-ով, ընդ որում ընթացիկ պայմանների ինդեքսներից աճել են ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսները: Այսպես, տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսն աճել է 38.7%-ով, իսկ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսն աճել է 24.5%-ով: Հատկանշական է, որ նման նկատելի աճին զուգահեռ ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել է տնային տնտեսությունների եկամուտների ընդամենը 2.4%-ով աճ:

Ինչ վերաբերում է ապագա պայմանների ինդեքսին, ապա այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այն  կրկին գրանցել է անկում՝ 7.4%-ով՝ նախորդ եռամսյակի 10.7% նվազման դիմաց: Ապագա պայմանները գնահատող ինդեքսներից ամենամեծ նվազումը գրանցվել է գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսի գծով՝ շուրջ 11% (նախորդ եռամսյակի 7% նվազման դիմաց): Գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության սպասումները նվազել են 8.9%-ով (նախորդ եռամսյակում այս սպասումների անկումն ավելի խորն էր` 17.2%): Նվազել է նաև գալիք եռամսյակում ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասման ինդեքսը (2.5%):

Ինդեքսների հաշվարկը. Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի  հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:   

Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28