Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
«Հրապարակ». Ինչ է կատարվում Սոթքում
28/04/2023 12:13
Կիսվել

«Հրապարակ». Ինչ է կատարվում Սոթքում

Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են հարկադիր պարապուրդում գտնվել․ նրանք մոտ մեկ շաբաթ է՝ չեն հաճախում աշխատանքի, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել էին: «Հրապարակ»-ը գրում է, որ 2 օր առաջ մարզպետն էր հանդիպել Սոթքի բնակիչների հետ, որոնց մեծ մասը հանքում է աշխատում, եւ հայտնել, որ հանքը փակվելու է։

Դեռեւս պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին, քանի որ ռուսները հույս ունեն, որ ադրբեջանցիների հետ բանակցությունները դրական արդյունք կտան, եւ կշարունակվի հանքի շահագործումը։ Սակայն մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին դեռ անցած տարեվերջին են զգուշացրել, որ հնարավոր է հանքը չաշխատի, քանի որ հայկական տարածքում գտնվող պաշարները սպառվել են, իսկ ադրբեջանական տարածքից հանքանյութ կորզել չեն թույլատրում։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սոթքի հանքի 70 տոկոսն անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն հանքն աշխատում էր, քանի որ ադրբեջանցիներն այն շահագործելու համար պետք է ահռելի ներդրումներ անեին` ինֆրաստրուկտուրա կառուցելու համար, ինչը նաեւ ժամանակ կպահանջեր: Իսկ մարտի վերջերին Սոթքի աշխատակիցներին տեղեկացրել են, որ պետք է ազատման դիմումներ գրել, նախ՝ թոշակառուները, իսկ աշնանը` նաեւ մյուսները: Ասել են, որ առավելագույնը մինչեւ հոկտեմբեր կարող են աշխատել։

Հանքի աշխատակիցներից մեկը պատմեց, որ, իրենց տեղեկություններով, ադրբեջանական կողմը պարտադրում է ռուսներին, որ հայերի փոխարեն ադրբեջանական աշխատուժ վերցնեն, հակառակ դեպքում թույլ չեն տա աշխատել։ Հանքի ռուս տերերը չեն ուզում կատարել այդ պահանջները, քանի որ հայկական կողմում են գտնվում հանքանյութի վերամշակման ենթակառուցվածքները։ Ենթադրվում է, որ ադրբեջանական տարածքից հանված հանքանյութն էլ պետք է հայկական կողմում վերամշակվի: Եթե ռուսական կողմին չհաջողվի լեզու գտնել, չի բացառվում, որ մոտ 800 մարդ դառնա գործազուրկ, միայն 40-50 հոգի պահեն, իսկ հանքի բուն աշխատուժը փոխարինվի ադրբեջանական աշխատուժով։ Սոթքի լեռնային հանքի պետ Արմանը մեզ վստահեցրեց, թե հանքը չի աշխատում անվտանգային խնդիրների պատճառով, իսկ մարզպետի հետ հանդիպմանը չի մասնակցել։ «Իմացա, որ մարզպետն ասել է՝ անվտանգության հարցերը երբ կարգավորվեն, հանքը կաշխատի»,- ասաց նա։

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17