ՉԻՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 23% ԱՆԿՈՒՄ
Չինական նավթային հայտնի China Petroleum and Chemical Corp (Sinopec) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի վերջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Sinopec-ի ապահոված զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 23%-ով և կազմել 11,8 մլրդ յուան:
Փորձագետների հավաստմամբ` շահույթի անկումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Չինաստանի կառավարությունը, վերահսկելով երկրում նավթամթերքի գները, ընկերությանը թույլատրել է վաճառքի գինն ավելացնել ընդամենը 7,1%-ով, մինչդեռ հումքի համաշխարհային գների աճը կազմել էր 20%: