
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է
Իսպանիայի Ֆինանսների նախարարության պաշտոնական վիճակագրական հրապարակման համաձայն` 2012 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,94%-ը: Արժեքային արտահայտությամբ ցուցանիշը կազմել է 20,688 մլրդ եվրո:
Նշենք, որ երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հարկերն ու կրճատել պետական ծախսերը: Կառավարությունը նախատեսում է այս քայլերի շնորհիվ տնտեսել 16,5 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը: