2023թ. հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 26.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 51,288.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 1.1%-ով և կազմել 2,656.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 11.8%-ով և կազմել 4,240.1 տոննա։
Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել 2,186.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 24.4%-ով և կազմել 3,359.4 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 7,641.1 տոննա։