Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
06/04/2012 17:29
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը: Մինչ քննարկումն սկսելը վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին. «Այսօր մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ ընթացակարգեր, ապա այս խորհրդի առաքելությունն այն է, որ պետք է բացահայտենք դրանք և կարգավորենք նորմատիվ ակտերի, կառուցվածքային ու օրենսդրական, ինչպես նաև գործող պրակտիկայի փոփոխություններով»:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը զեկուցել է ԾԻԳ-ի գործարկման ուղղությամբ սահմանված ժամանակացույցով կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիստում ներկայացվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի 2012թ. աշխատանքային ծրագիրը: Քննարկման արդյունքում որոշվել է ՀՀ Նախագահի 2011թ. 246-Ն հրամանագրում ներկայացված 17 գերակա ոլորտներից որպես վերլուծության ենթակա առաջին երեք ոլորտներ առանձնացնել հանրային, առողջապահական ու տրանսպորտային ծառայությունների բնագավառները:

Խորհուրդը հաստատել է ԾԻԳ-ի 2012 թ. ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև խորհրդի անդամների, ԾԻԳ-ի աշխատակազմի և միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերական աշխատանքային քննարկումների ձևաչափը:

ՀՀ Նախագահի` 2011թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Վերջինիս գործունեությունն ուղղված է լինելու գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:
2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային դոնոր-կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Այդ նամակով դոնոր-կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցել ՀՀ-ում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37