Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 457.00+1.00
OIL:  BRENT - 68.30-0.35 WTI - 66.50-0.52
COMEX:  GOLD - 3346.50-0.04 SILVER - 37.14+0.35
COMEX:  PLATINUM - 1407.10+0.89
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 144.55+0.04 EUR/GBP - 1.1778+0.06
FOREX:  EUR/USD - 1.1778+0.06 GBP/USD - 1.3652-0.04
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39810.88+0.06 TOPIX - 2827.95-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 23916.06-0.64 SSEC - 3472.32+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
04/07/2025  CBA:  USD - 384.26-0.2 GBP - 524.44-0.77
04/07/2025  CBA:  EURO - 452.58-0.89
04/07/2025  CBA:  GOLD - 41166-66 SILVER - 455.62+6.87
11/11/2008 15:00
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ` ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Լիարժեք վերահսկվում է ամբողջ շղթան
 
Հարկային ու մաքսային ծառայությունների միաձուլումը, միանշանակ, տվել է իր դրական արդյունքը: Այս համոզմանն է հանգել համակարգի ղեկավարությունը` օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կատարված ուսումնասիրության արդյունքում:      
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Օսիկյանի դիտարկմամբ, դրական արդյունքն ակնհայտ է ոչ միայն հարկային-մաքսային ծառայությունների միջև համագործակցության, այլ նաև ավելի օպերատիվ հսկողություն իրականացնելու իմաստով:
«Իրավախախտումների հայտնաբերման գործում լուրջ առաջընթաց է արձանագրվել. հնարավորություն ենք ունենում շատ արագ արձանագրել իրավախախտումները, արագ  արձագանքել դրանց և հասցնել տրամաբանական ավարտին: Լիարժեք հսկողություն է իրականացվում ամբողջ շղթայի նկատմամբ` ներմուծում-արտահանումից մինչև վերջնական սպառողը: Այսինքն` իրավախախտումներն ավելի տեսանելի են դարձել»:
Ներկայացնելով 2008թ-ի 10 ամիսներին իրականացրած հարկադիր գանձումների,  վարչական եւ քրեական վարույթների արդյունքները, Ա.Օսիկյանը տեղեկացրել է, որ այդ ժամանակահատվածում հարկային ծառայությունը   ներկայացրել է 1 045 բռնագանձման և անվճարունակության հայց` 12 542,1 մլն դրամ  հայցագնով:  Դատարանների կողմից հարկային մարմնի ներկայացրած հայցերով կայացվել է  621 վճիռ` 11 260,7 մլն դրամ ընհանուր հայցագնով, որից բավարվել է  515 հայց `  10 445,7 մլն դրամ հայցագնով  եվ մերժվել  106 հայց` 815,1 մլն դրամ հայցագնով:  10 ամիսների ընթացքում  բռնագանձման և անվճարունակության հայցերով փաստացի գանձվել է  ավելի քան 2,5 մլրդ դրամ:   
Նույն ժամանակահատվածում կայացվել է նաև վարչական տույժ նշանակելու մասին 16 879 որոշում: Փաստացի գանձվել է 290մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կայացվել է 16 091 որոշում և գանձվել 270,9 մլն դրամ:  
Անցած 10 ամիսների ընթացքում հարկ վճարողների գույքի վրա դրվել է 1 145 արգելադրում` 7 373,2մլն դրամ գումարով, որից  փաստացի գանձվել է 3 830,1 մլն դրամը: Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում կիրառվել էր 642 արգելադրում ` 4 290,3 մլն դրամ գումարով եւ փաստացի գանձվել 1 527.8 մլն դրամ:
Իսկ հարկային ծառայության հետաքննության բաժնի կողմից այդ ժամանակահատվածում հարուցվել է 151 քրեական գործ և վերականգնվել 449,5մլն դրամ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հարուցվել էր 42 քրեական գործ և վերականգնվել 263,6մլն դրամ գումար:
Քննչական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում 56 քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը, և գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 370,1մլն դրամ: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 10,6մլն դրամ, իսկ դատարաններ էր ուղարկվել   քրեկան 3 գործ:
 
Համակարգում օգոստոսից ներդրված նոր քաղաքականության արդյունքը` թվերի տեսքով
 
Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև 9 ամսվա ընթացքում  կատարված ստուգումների արդյունքում: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի տվյալներով, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման նպատակով հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարվել է 1 863 ստուգում, արձանագրված ակտերի գումարը կազմել է շուրջ 16,5մլրդ դրամ: Այսինքն` ստուգումների քանակը կրճատվել է: Ա. Բեյբությանը հիշեցրել է, որ 2007թ.-ի նույն ժամանակահատվածում իրականացվել է 2 527 ստուգում, իսկ դա  664-ով պակաս է անցած տարվա ստուգումների թվից: Սակայն կազմված արձանագրությունների գումարը 2008թ.-ին 6,7մլրդ դրամով գերազանցել է 2007-ի ցուցանիշը: Այսպիսով, 2008-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2007-ի համեմատությամբ 1 ստուգմամբ արձանագրվել է 2,3 անգամ ավելի գումար:
Կոմիտեի նախագահի տեղակալը հայտնել է նաև, որ այս տարի զգալիորեն աճել է չգրանցված աշխատատեղերի հայտնաբերման ցուցանիշը: Եթե 2007թ.-ին այդ նպատակով իրականացվել էր 437 ստուգում, ապա 2008թ.-ին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է` հասնելով 843-ի:
Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի ստուգումների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանում կազմված ակտերով արձանագրվել է ավելի քան 19,5մլրդ դրամ, ինչը շուրջ 7,5մլրդ դրամով ավել է անցած տարվա ցուցանիշից:
Վերջին ամիսների նոր քաղաքականության արդյունքում միայն սեպտեմբեր ամսվա ստուգումներով արձանագրվել է 70 տոկոսով ավելի գումար, ստուգումների թիվն էլ անցած տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 224-ով:
 
Մաքսային իրավախախտումների 2008թ.-ի առաջին 10 ամիսների վիճակագրությունը

 
Հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրությունը լրագրողներին ներկայացրել է Կոմիտեի մաքսային ծառայության Հետաքննության և իրավաբանական վարչության պետ Գևորգ Ներսիսյանը: Նրա տվյալներով, 2008թ.-ի առաջին տասն ամսվա ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ստորաբաժանումները` իրավապահ այլ մարմինների հետ կանխել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 287 գործ, ավելի քան 1,7մլրդ դրամ արժեքով:
Այդ թվում` ՊԵԿ մաքսային ծառայության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է 95 գործ` շուրջ 725մլն դրամ արժողությամբ, 135 գործ է հարուցվել Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից` ավելի քան 74մլն դրամ արժողությամբ, Հետբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է 43 գործ, որոնց արժեքը 900մլն դրամից ավելի է: Շուրջ մեկ միլիոն դրամ արժողությամբ գործ է արձանագրել ԱԱԾ քննչական վարչությունը /9 գործ/, Ոստիկանության կողմից հարուցված 4 գործերի արժեքը շուրջ  550 հազար դրամ է, մեկ գործ էլ արձանագրել է ՊԵԿ հարկային ծառայությունը:
Մասնավորապես, մաքսանենգության վերաբերյալ արձանագրվել է 36 գործ, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 784մլն դրամ է:
Ըստ այդմ` Հետբացթողումային հսկողության վարչության կողմից արձանագրված 12 գործերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 740մլն դրամ,
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից հարուցվել է 18 գործ` 26մլն դրամ արժողությամբ: ՊԵԿ ստորաբաժանումների կողմից արձանագրված 5 գործերի արժեքը շուրջ 17,5մլն դրամ է, իսկ Ոստիկանության կողմից հարուցվել է մեկ գործ / արժեքը` մոտ 479 հազար դրամ/:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քանակը 212 է, գումարի չափը` շուրջ  919մլն դրամ:
Այդ գործերից 103-ը հարուցել է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը` գրեթե 50մլն դրամ արժողությամբ, Հետբացթողումային հսկողության վարչությունը` 24 գործ` ավելի քան 160մլն դրամ արժողությամբ: Արձանագրված գործերից 9-ը հարուցել է  ԱԱԾ քննչական վարչությունը, որոնց արժեքը 1մլն դրամից ավելի է, ՊԵԿ մաքսային ծառայության ստորաբաժանումների կողմից արձանագրված 73 գործերի արժեքը 705մլն դրամից ավել է:  Գործերից 3-ն էլ հարուցել է Ոստիկանությունը, որոնց արժեքը   գրեթե 550 հազար դրամ է:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վերականգնվել է ավելի քան 208 մլն դրամ: 39 գործ ընթացքի մեջ է:
2008թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության կողմից հարուցվել է դատական 193 հայց` վարչական տուգանքները և մաքսային վճարները գանձելու նպատակով  /գումարի չափը` 945. 230.903 դրամ/: Բավարարվել է 55-ը, արդյունքում վերականգնվել է շուրջ 504մլն դրամ, մերժվել է 10 հայց: Իրավաբանական բաժնի կողմից վերականգնվել է ավելի քան 156մլն դրամ:

AMP
04/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.26
-0.2
Եվրո (EUR)
452.58
-0.89
Ռուբլի (RUR)
4.8832
-0.0057
Լարի (GEL)
141.37
-0.06
41166
-66
Արծաթ
455.62
+6.87