Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
11/04/2012 15:35
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Այսօր՝ ապրիլի 11-ին, կայացել է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի շրջանակներում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Երևան  քաղաքի ավագանու 2011  թվականի  դեկտեմբերի  23- ի N 356-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու  մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին, համաձայն որի` բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացել է 1,499,997.5 և ծախերի մասը` 1,499,997.5 հազ. դրամով։

Ներկայացնելով որոշման նախագիծն ու դրա ընդունման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թվականներին։ Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը, որի արդյունքում զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը։

Այդ կապակցությամբ՝ ներդրումային ծրագիր ներկայացրած ընկերությունը սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները, որի 50%-ը 2012 թվականի համար կազմում է 1,878,050.0 հազար դրամ, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի «Ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին»։  

Դրա դիմաց Երևանի  քաղաքապետարանն ընկերությանն  ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5.3 հա  մակերեսով հողատարածքը՝  դրա  50% գումարի չափով, սույն որոշման նախագծով, 1,878,050.0  հազար դրամի չափով ավելացնելով Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի հողի իրացումից մուտքերը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2