Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված ատոմային էներգետիկայի զարգացմանը
06/06/2023 12:42
Կիսվել

Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված ատոմային էներգետիկայի զարգացմանը

Երևանում տեղի ունեցավ «Միջուկային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետ​​կորպորացիան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը,  «ՀԱԵԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ – Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, հունգարացի առաջատար ատոմային էներգետիկայի փորձագետ Ժոլտ Հարֆաշը, «Ռուսատոմ էներջի Փրոջեքտս» ԲԸ (Ռոսատոմ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ – գործադիր տնօրեն Իլյա Վերգիզաևը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի «Սոսնի՝ Էներգետիկայի և միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի» հետազոտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Թամարա Կորբութը և «ՀԱԷԿ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ, «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։ Միջոցառուման մոդերատորն էր՝ ՄԱԿ-ի էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։

Կլոր սեղանի ընթացքում բանախոսները քննարկեցին ատոմային էներգիայի դերը երկրի և տարածաշրջանի սոցիալ, տեխնոլոգիական և տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման փորձն ու հեռանկարները։

Մովսես Վարդանյանն ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ը վճռորոշ դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում։ Այսօր կայանը արտադրում է ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը։ Միաժամանակ, կայանը հանրապետական ​​էլեկտրացանցին էլեկտրաէներգիա է մատակարարում բոլոր արտադրողների մեջ ամենացածր սակագներից մեկով՝ ինչը թույլ է տալիս Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառողական գինը պահել ընդունելի սահմաններում։

Կարեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Մեծամորի գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործումից դուրս բերելուց հետո, առանց նոր բլոկ կառուցելու Հայաստանը չի կարողանա բավարարել էներգիայի սպառման սեփական կարիքները, և եթե երկիրը ծրագրում է դառնալ Իրան և Վրաստան էլեկտրաէներգիա արտահանող, ապա նոր բլոկը պետք է ունենա առնվազն 1000 ՄՎտ հզորություն։ «1200 ՄՎտ հզորությունը կտեղավորվի Հայաստանի էներգետիկ համակարգում, որտեղ Իրան մատակարարումների առավելագույն արժեքը կարող է հասնել 1000 ՄՎտ-ի՝ 1200 ՄՎտ թողունակությամբ», – ասաց բանախոսը։

Հունգարացի առաջատար էներգետիկ փորձագետ Ժոլտ Հարֆաշը կիսվել է Հունգարիայում ատոմային էներգիայի զարգացման իր փորձով, ասելով, որ ռուսական ВВЭР-440 չորս բլոկները, որոնք կառուցվել են «Պակշ» ԱԷԿ-ի տարածքում և շահագործման են հանձնվել 1982-1987 թվականներին, դարձել են Հունգարիայի և Պակշ քաղաքի զարգացման առանցքային գործոն և շարունակում են ազգային ռազմավարական դեր խաղալ մինչ օրս. ատոմակայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան ամենաէժանն է Հունգարիայում, ուստի կարող է պահպանվել կոմունալ ծախսերի կրճատման ծրագիրը, որի շնորհիվ հունգարացի մասնավոր սպառողները Եվրամիությունում ամենաքիչն են վճարում էլեկտրաէներգիայի համար:

Հունգարացի փորձագետը նաև շեշտեց. «Արդեն պարզ է, որ ապագայում Հունգարիայում էլեկտրաէներգիայի պահանջարկը զգալիորեն կաճի։ Սա նկատի ունենալով «Պակշ-2» ատոմակայանի կառուցումն ու գործարկումը անհետաձգելի անհրաժեշտություն է։ Մասնավորապես, քանի որ շատ ժամանակաշրջաններում ներմուծման ծավալներն արդեն գերազանցում են ապագա ռուսական երկու էներգաբլոկների հզորությունը, որը կազմում է 2400 ՄՎտ»։

Ռոսատոմի ներկայացուցիչ Իլյա Վերգիզաևը, պատասխանելով նոր էներգաբլոկի հզորության ընտրության հարցին, նշել է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ինչպես գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանվող հզորությունը, այնպես էլ Հրազդանի ՋԷԿ-ի բլոկները՝ որոնք նույնպես նախատեսվում է հանել շահագործումից։ «Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Հայաստանը դուրս է բերում գրեթե 1 ԳՎտ բազային հզորություն: Միաժամանակ, եթե երկիրը նախատեսում է արդյունաբերության զարգացում և հարևան երկրներ էլեկտրաէներգիայի արտահանում, ապա միայն հզորության փոխարինումը բավարար չի լինի։ Հայաստանի արդյունաբերական հատված ներդրողներ ներգրավելու համար երկիրը պետք է ցույց տա, որ ունի բավարար հզորություններ. միայն մեծ հզորությամբ միավորը կարող է հաղթահարել այդ խնդիրը», – ասաց Ռոսատոմի ներկայացուցիչը։ Բացի այդ, Իլյա Վերգիզաևը թվարկեց որոշ սոցիալ-տնտեսական հետևանքներ, որոնք Հայաստանը կստանա բարձր հզորությամբ էլեկտրակայանի կառուցման և շահագործման ընթացքում: Այսպիսով, բացի նոր աշխատատեղեր ստեղծելուց, նախնական հաշվարկներով, տեղայնացման մակարդակը կարող է հասնել 25-30%։ Իլյա Վերգիզաևն նաև առանձին ընդգծեց այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը կայանի կառուցման և շահագործման համար ունեն միասնական կարգավորող դաշտ, որը թույլ կտա սահուն անցում կատարել գոյություն ունեցող կայանից դեպի նոր ԱԷԿ:

Քննարկման ավարտին Վահրամ Պետրոսյանը հիշեցրեց, որ ոչ մի երկիր չի կարող գոյատևել առանց ատոմային էներգիայի, իսկ 1990-ականները Հայաստանին ցույց տվեցին, թե ինչ դժվար պայմաններում է գտնվում երկիրը, երբ չունի ատոմային էներգիա։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75