Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Լույս Հիմնադրամ. 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր ծրագրերի իրականացումը
06/06/2023 15:44
Կիսվել

Լույս Հիմնադրամ. 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր ծրագրերի իրականացումը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ 

Հաշվետվության վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 և 69.2 տոկոսով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը 2023թ. առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.2%-ով և կազմել 30.4 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 30.8%։ Կատարողականի նման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարումն ու իրականացումը կառավարության համար շարունակում է մնալ չլուծված լուրջ հիմնախնդիր։

Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ և 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Բացի այդ, 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաև 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։ Նախատեսված 164 ծրագրերից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրերի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Ընդ որում, ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով ևս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

Փաստորեն՝ չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել և հատկացվել է գումար, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է: Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Այս փաստն առավել մտահոգիչ է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի թերակատարման համատեքստում։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի և անվտանգային խնդիրների պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը։ Իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում։ Ընդ որում, 2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի նման թերակատարումը վտանգավոր ազդակ է. մասնավորապես, արձանագրված փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով: Մինչդեռ, 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը՝ որպես դրա կարևոր արժանիք, նշում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/fp63n։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92