Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
2011Թ.-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 8.5% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
26/04/2012 15:32
Կիսվել

2011Թ.-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 8.5% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

2011 թվականը Թուրքիայի տնտեսության համար կարելի է բնութագրել որպես տնտեսական աճի շարունակական վերականգնման շրջան, որն ուղեկցվել է կայուն մակրոտնտեսական հիմնարարներով, կապիտալի շարունակական ներհոսքով, ցածր տոկոսադրույքներով և վարկավորման բարձր աճով: Այսպիսին է ՀՀ կենտրոնական բանկի գնահատականը մեր հարևան երկրում նախորդ տարի գրանցած տնտեսական զարգացումների վերաբերյալ:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2011 թվականին Թուրքիայում տնտեսական աճի ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 8.5%, թեև տարվա ընթացքում ունեցել է նվազող բնույթ: Տնտեսական աճին առավել մեծ նպաստում է ունեցել ներքին պահանջարկի աճը:

Միևնույն ժամանակ, ներքին վարկավորման բարձր աճը նպաստել է ներմուծման զգալի աճին, որը տարեկան արդյունքներով էապես գերազանցել է արտահանման աճը` առավել խորացնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդը: Այսպես, 2011 թվականի արդյունքներով Թուրքիայի արտահանման տ/տ աճը կազմել է 18.5%, իսկ ներմուծման աճը՝ 29.8%: Արդյունքում, առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 105.9 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով 47.7%-ով: Ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ գնահատումների, կկազմի ՀՆԱ 10%-ը (նախորդ տարվա ցուցանիշը՝ 6.5%):

Նախորդ տարի Թուրքիայի աշխատանքի շուկայում զարգացումները դրական են եղել. 2011 թվականի դեկտեմբերին գործազրկության մակարդակը ընդհուպ մոտեցել է նախաճգնաժամային մակարդակին` կազմելով 9.1% (նախորդ տարվա 11.4%-ի փոխարեն):

Նշենք նաև, որ համաշխարհային տնտեսության զարգացումների և նվազող կապիտալ հոսքերի պայմաններում շարունակաբար դրսևորվել են թուրքական լիրայի արժեզրկման ճնշումներ. թուրքական լիրայի միջին անվանական փոխարժեքը տ/տ արժեզրկվել է 11.6%-ով:

2011 թվականի Թուրքիայում բնութագրվել է նաև բարձր գնաճային միջավայրի առկայությամբ, մասնավորապես` 12-ամսյա գնաճը կազմել է 10.5%՝ նախորդ տարվա 6.4%-ի փոխարեն:

Տարվա ընթացքում արձանագրվել է երկրի բանկային համակարգի կողմից վարկավորման 29.5% աճ: Միաժամանակ 1.0 տոկոսային կետով նվազել է չաշխատող վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում և կազմել 2.7%:

2011 թվականին Թուրքիայի բանկային համակարգի շահույթը կազմել է 19.8 մլրդ թուրքական լիրա, որը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին 2.3 մլրդ թուրքական լիրայով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45