Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սաուդյան Արաբիան ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ
13/06/2023 15:22
Կիսվել

Սաուդյան Արաբիան ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ

Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային գործընկերներից մեկը, ձգտում է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ՝ չնայած արևմտյան երկրների մտավախություններին։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը՝ հանդես գալով Էր Ռիադում արաբ և չինացի ձեռնարկատերերի տասներորդ խորհրդաժողովում։

«Այսօրվա իրականությունն այն է, որ Չինաստանն զբաղեցնում է, զբաղեցրել է և կզբաղեցնի առաջատար դիրքեր: Մենք չպետք է մրցակցենք Չինաստանի հետ, մենք պետք է համագործակցենք նրա հետ: Չինաստանի հետ համագործակցությունը նպատակահարմար է այն պատճառով, որ նրանք ստանձնել են  ճիշտ արտադրողների ներգրավման նախաձեռնություն», – ասել է նախարարը, որի ելույթը հեռարձակել է Asharq հեռուստաալիքը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նախարարն ընկալում այն ​​քննադատությունը, որին արևմտյան երկրները ենթարկում են Սաուդյան Արաբիային՝ Չինաստանի հետ տնտեսական և քաղաքական կապերի ընդլայնման համար, նա հայտարարել է, որ «ըստ էության, անտեսում է դա»։

«Ինչպես ցանկացած գործարար մարդ, դուք կգնաք այնտեղ, որտեղ կան համապատասխան  հնարավորություններ», – հավելել է նա։

Արաբ և չինացի ձեռնարկատերերի տասներորդ խորհրդաժողովը տեղի է ունենում հունիսի 11-12-ն Էր Ռիադում`  «Համագործակցություն հանուն բարգավաճման» կարգախոսի ներքո։ Միջոցառումը, որը կազմակերպվել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարության կողմից, ուղղված է Չինաստանի և արաբական աշխարհի երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ Խորհրդաժողովին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52