Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԹԵՎԱՑՆՈՒՄ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
26/04/2012 15:59
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԹԵՎԱՑՆՈՒՄ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ

Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ 2011թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և 2012 թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքում առաջին անգամ արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն, կառավարությունն արձանագրել է, որ նշված օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականին առաջին անգամ (2012 թ. երկրորդ եռամսյակի համար) կարող է վճարվել եռամսյա ժամանակահատվածի համար առաջին արտոնագրի գործողության ժամկետում` մինչև 2012 թ. հունիսի 1-ը ներառյալ։

Որոշմամբ կարգավորվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման մոտեցումները` կապված դրույքաչափերի, վճարումների կատարման պարբերականության հետ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս հարցը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում բարձրացրել են խորհրդի անդամները։

«Սա իրականում հարկային բեռի հերթական թեթևացումն է փոքր բիզնեսի համար, – շեշտել է կառավարության ղեկավարը։ – Արտոնագրային վճարների բեռը նույնպես թեթևանում է։ Այսուհետև փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են արտոնագրային վճար իրականացնել ամսական, եռամսյակային, վեց, ինն և տասներկու ամսվա կտրվածքով։ Եթե անձն ուզում է եռամսյակային վճար կատարել, ավելի քիչ է վճարելու, եթե վեց ամսվա արտոնագիր է վերցնում, ավելի քիչ է վճարում, այսինքն` ինչքան ավելի երկար ժամանակի համար է արտոնագիր վերցնում, այնքան ավելի էժան է, և ավելի քիչ է վճարում։ Սա` առաջինն է, ամենակարևորը։  Երկրորդ` տաքսու վարորդ անհատ ձեռներեցների ավտոմեքենաների տեխզննումը տարեկան ոչ թե երկու անգամ է լինելու, այլ մեկ անգամ։ Երրորդ արտոնություն` քանի որ առաջին անգամ է այս նորմը ներդրվում Հայաստանի Հանրապետությունում, վճարը կարող է իրականացվել մինչև հունիսի 1-ը։ Չորրորդը վերաբերում է սննդի օբյեկտներին։ Մինչև 50 քառ.մ սննդի օբյեկտների համար մենք սահմանել էինք արտոնագրային վճար։ Միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներն արդարացիորեն մեզ դիմեցին, որ կան շատ ավելի փոքր սննդի օբյեկտներ` մինչև 20 քառ.մ, և դրանց համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որը 2.5 անգամ ավելի ցածր է, քան այսօր, այսինքն` նույնպես հարկային բեռի էական թեթևացում է տեղի ունենում»։

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Երևանում և Երևանի մերձակայքում կան սննդի խոշոր օբյեկտներ, և արդարացի չէ, որ դրանք մուծեն նույնքան հարկեր, որքան փոքր և միջին բիզնեսը։ Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որպեսզի սննդի խոշոր օբյեկտները դուրս բերվեն արտոնագրային վճար մուծողների դասից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2