Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ»
26/04/2012 16:22
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ»

Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը` 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով` հաղթող ճանաչելով «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ի համատեղ ձեռնարկությունը։

Նշենք, որ արդեն իրականացվում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը։ Մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քառ.մ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաև քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը։  

Նշված մրցույթն անցկացվել է կենտրոնին տրամադրված շենքի հիմնանորոգման համար։

ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Գայի փ. N1 հասցեում գտնվող մարզադահլիճը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով հանձնվել են «Դ-լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր։ Ակնկալվում է, որ այն կնպաստի Գյումրին տեխնոլոգիական գոտու վերածելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին այս բնագավառում տարեկան եղել է 30 տոկոս աճ, և դա կայուն աճ է։ «ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Այս փոքր նախագիծը, որը ներկայացվեց, պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակներից է, և կարևոր է, որ այն գործելու է Գյումրիում։ Ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, նաև ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ հաղորդելու քաղաքին։ Մոտակա տարիների ընթացքում սա ակնառու կլինի», -նշել է վարչապետը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21