Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
13/11/2008 14:29
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Կառավարությունը հաստատել է ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Փաստաթուղթը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի N870-Ն որոշման N2 հավելվածի, որի համաձայն կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը սահմանվել է որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գերակա խնդիր: Նշվել է, որ չնայած ՀՀ կառավարության որդեգրած` կենսաթոշակները պարբերաբար բարձրացնելու քաղաքականությանը, բնակչության կենսաթոշակային ապահովման խնդիրը հիմնարար լուծում է պահանջում: Ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնել հետեւյալ ուղղություններով. կենսաթոշակների մակարդակի պարբերական բարձրացում` կարճաժամկետ ապագայում կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք կենսաթոշակի ապահովմամբ, ինչպես նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում` երկարաժամկետ ապագայում անհատական եկամտի եւ կենսաթոշակի չափի միջեւ կապի հաստատում: Ժամանակացույցի համաձայն, կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվելու են` նկատի ունենալով հետեւյալ թիրախները եւ կանոնները.

ա) սկսած 2012թ.-ից միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույն բյուջեի չափին,

բ) 2018թ.-ին միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույն բյուջեի 150 տոկոսին, իսկ հիմնական (նվազագույն) կենսաթոշակը` կենսապահովման նվազագույն բյուջեի չափին,

գ) սկսած 2012թ.-ից աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար` աշխատանքային (ապահովագրական) ստաժի 1 տարվա արժեքը, իսկ 2018թ.-ից` նաեւ հիմնական կենսաթոշակը կինդեքսավորվի ՍԳԻ-ով:

Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ինչպես նաեւ առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացումը եւ ժամանակացույցով սահմանված միջոցառումներն իրականացնելը նախատեսված ժամկետում ապահովելու ուղղությամբ` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N796-Ն որոշումը: Որոշմամբ կառավարությունը նաեւ ի գիտություն է ընդունել ՀՀ վարչապետի 2006թ. օգոստոսի 4-ի N599-Ա որոշմամբ (ուժը կորցրել է ՀՀ վարչապետի 2008թ. օգոստոսի 15-ի N618-Ա որոշմամբ) ստեղծված կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբի հաշվետվությունը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69