![ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ IKEA-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԿԸ](https://b24.am/pub/uploads/2012/04/ikea_180288343.jpg)
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ IKEA-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԿԸ
Շվեդական IKEA ընկերությունների խմբի հետ փոխկապակցված Ikano ընկերությունը մեկնարկել է Ռուսաստանում իր սեփական բանկի բացման հետ կապված աշխատանքները: Այժմ իրականցվում է գրանցման գործընթացը: IKEA-ի ռուսաստանյան բանկն իր գործունեությունը կսկսի 2013 թվականից և կհամագործակցի միջազգային Credit Europe Bank բանկային խմբի հետ:
Նշենք, որ Ikano-ն ընդգրկված է IKEA Group-ի կազմի մեջ և 1988 թվականից ներկայանում է որպես առանձին ընկերություն:
IKEA-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ և վաճառքով: Ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 40 երկրներում: