Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 412.00-2.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 89.50+0.20 WTI - 83.66-0.18
COMEX:  GOLD - 2349.60+0.12 SILVER - 27.23-0.98
COMEX:  PLATINUM - 924.40-0.71
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.33+1.45 EUR/GBP - 1.0692-0.27
FOREX:  EUR/USD - 1.0692-0.27 GBP/USD - 1.2489-0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Հանքարդյունահանող կազմակերպության կողմից պետական բյուջե է վերականգնվել 824 մլն պակաս հաշվարկված հարկեր և վճարներ
30/06/2023 17:50
Կիսվել

Հանքարդյունահանող կազմակերպության կողմից պետական բյուջե է վերականգնվել 824 մլն պակաս հաշվարկված հարկեր և վճարներ

Հանքարդյունահանման գործունեությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 824.687.331 ՀՀ դրամի պակաս հաշվարկված հարկերը և վճարները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ քննությամբ հիմնավորվել է, որ հանքարդյունահանում իրականացնող կազմակերպության կողմից 2014 թվականից մինչև 2020 թվականը ներառող ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում թերհայտարարագրվել են բնօգտագործման վճար համարվող ռոյալթիի, շահութահարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի հարկման բազաները, որի արդյունքում նշյալ վճարների և հարկատեսակների գծով պակաս հաշվարկվել են և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր և վճարներ:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք վարութային ու ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համալիր հարկային ստուգման և վերստուգման շրջանակներում ընկերության կողմից ինքնակամ ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հարկերի և վճարների գծով լրացուցիչ հաշվարկված, տույժերով հանդերձ, 824.687.331 ՀՀ դրամ գումարը վճարվել է պետական բյուջե:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60