Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՆՉՈՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ»
17/05/2012 15:12
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՆՉՈՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ»

Այսօր՝  մայիսի 17-ին, ՀՀ կառավարությունն իր նիստի շրջանակներում հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2012թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին։

Նշելով, որ 2012թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներն, ընդհանուր առմամբ, համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին՝ կառավարությունը եզրակացրել է, որ կենտրոնական բանկը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման դեպքում պետք է շարունակի ցուցաբերել առավել մեծ ճկունություն` պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները։

Վարչապետը մեկնաբանել է կառավարության նման դիրքորոշման առնչությամբ հնչող քննադատական ելույթները՝ նշելով. «Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը։ Հասկանալի է, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով, մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ։ Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց։ Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը»։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն ամենևին  նպատակ չունի երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միևնույնը։ «Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա։ Դրա համար էլ Կենտրոնական բանկին մենք Սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարությունը` իր նպատակը։ Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այս բանավեճի բոլոր մասնակիցները պետք է իրենց փաստարկներով հիմնավորեն, թե պետության զարգացման այս կամ այն փուլում նախապատվությունն ինչին պետք է տալ», – նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ Ճգնաժամի տարիներին նախապատվությունը տրվել էր տնտեսական աճին, այսինքն` կառավարությունը եղավ խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը», – փաստել է վարչապետ՝ ընդգծելով, որ հետագայում գերխնդիր էր գնաճը, – «Մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ և նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետև մենք գնաճը վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով»:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90