
Թուրքիայում ԱԱՀ դրույքաչափը բարձրացել է մինչև 20%
Այսօրվանից Թուրքիայում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը բարձրացել է մինչև 20%:
Թուրքիայում ԱԱՀ-ի հիմնական դրույքաչափը նախկինում կազմում էր 18%: Զբոսաշրջության, շինարարության, արտադրական արդյունաբերության ոլորտների ընկերություններն ազատված են դրա վճարումից։ Տեղական բանկերը և ապահովագրական ընկերությունները ԱԱՀ չեն վճարում, սակայն պարտավոր են վճարել բանկային և ապահովագրական գործարքների հարկերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև կարգադրել է 50%-ով բարձրացնել վիզաների, անձնագրերի, նոտարական ծառայությունների և կացության թույլտվությունների գրանցման վճարները։
Շոկայինը, սակայն, արտասահմանից ներկրված բջջային հեռախոսի գրանցման վճարն ավելի քան եռապատկումն է: Գրանցավճարը հասել է 766 դոլարի։