Ռուսաստանը տուգանքներ է սահմանել շուկաներում ապօրինի աշխատող օտարերկրացիների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տուգանքներ է սահմանում այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք աշխատում են մանրածախ շուկաներում առանց աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի:
Օրենքը փոփոխում է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը և լրացնում այն դրույթ, որի համաձայն՝ տուգանք է սահմանվում 3000-ից 4000 ռուբլի (Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Լենինգրադի մարզերում մինչև 5000 ռուբլի):
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։