Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
SAMSUNG-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SMART TV-ՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՍԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ
24/05/2012 12:19
Կիսվել

SAMSUNG-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SMART TV-ՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՍԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Այսօր՝ մայիսի 24-ին, կենցաղային տեխնիկայի առաջատար արտադրող  Samsung Electronics  ընկերությունը պաշտոնապես հայտարարեց հայաստանյան շուկայում Smart TVների նոր ES8000 սերիայի հեռուստացույցների վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես հրավիրված շնորհանդեսի շրջանակներում նշեց Հայաստանում Samsung Electronicsի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը՝ այս նորագույն հեռուստացույցները Կովկասում առաջինը ներկայացվում են հենց Հայաստանում:

Samsung-ի ընկերության՝ 2012 թվականի գլուխգործոցը՝ Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցը, օժտված է մի շարք տեխնիկական նորամուծություններով ու ինտերակտիվությամբ: Այժմ հեռուստացույցը կարելի է կառավարել ձայնի և ձեռքի շարժումների օգնությամբ: Հեռուստացույցի երկմիջուկանի պրոցեսորը կապահովի Smart Hub apps ծառայություն, նոր կոնտենտ, Skype chats-ի միջոցով հաղորդակցում, ինտերնետի մուտք և այլ հետաքրքիր հավելումներ: Հեռուստացույցի համար հասանելի են UCOM Telecommunication Company ծառայությունները: Սպասվում է, որ ապագայում այս հեռուստացույցները կհամալրվեն Android ՕՀ-ով: Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցն արժեք 2 մլն 90 հազար դրամ:

Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում Smart TV-ների նկատմամբ պահանջարկը փոքր-ինչ պասիվ է եվրոպական շուկաներում գրանցվող միտումներից, սակայն հայ սպառողների հետաքրքրությանն այս հեռուստացույցների նկատմամբ աստիճանաբար աճում է:

Նշենք, որ 2011 թվականին հայաստանյան շուկայում Samsung-ի Smart TV-ների վաճառքի ծավալը կազմել է հեռուստացույցների ընդհանուր վաճառքի ծավալի շուրջ 30%-ը: Այս տարի ընկերությունը նախատեսում է ցուցանիշը հասցնել 60-70%-ի:

Հատկանշական է, որ Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցների վաճառքի մեկնարկի հետ համատեղ հայտարարվեց նաև Եվրո 2012 խաղերի մեկնարկի կապակցությամբ  Samsung Electronics  ընկերության և UCOM Telecommunication Company-ի համատեղ ակցիայի մասին:

Սկսած մայիսի 24-ից մինչև հունիսի 24-ը Սամսունգ, Զիգզագ և Ֆայն ֆիրմային վաճառասրահներից ցանկացած Samsung հեռուստացույց գնելու դեպքում սպառողը  հնարավորություն կստանաք շահելու Եվրո 2012-ի եզրափակչի տոմս երկու զույգի համար, որը տեղի կունենա Կիևում: Ակցիան գործում է UEFA-ի հյուրընկալության ոսկյա փաթեթի շրջանակներում:

Բացի գլխավոր մրցանակից գործում են նաև պարտադիր շահումներ` բջջային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, Galaxy Tab-եր և իհարկե U!TV Full փաթեթ-ի 1, 6 և 12 ամսվա անվճար բաժանորդագրություն:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67