ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ
Այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Նիստի ժամանակ գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀՀ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցնելու փաստը հաստատող կտրոնն արտաքին տեսքով տարբերակել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բացառելով բանկերից կտրոն ստանալու հնարավորությունը։