Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐՈՒ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍ
29/05/2012 10:57
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐՈՒ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս` հետևել լայնածավալ շինարարակական աշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Գյումրու Բուլվարային փողոցը «Մուշ-2» թաղամասին միացնող ճանապարհի շինաշխատանքներին, որի համար հատկացվել է 500 մլն դրամ: Նշենք, որ 2,5 կմ երկարություն և 7 մ լայնություն ունեցող ճանապարհին կից կառուցվում է նաև պուրակ: Ներկայում ընթացքի մեջ են հողային աշխատանքները, շարվում են եզրաքարերը, որի ավարտից հետո կտեղադրվի խճային հիմք, և կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները:

Այնուհետև, Տիգրան Սարգսյանը եղել է «Մուշ-2» թաղամասի 1080 աշակերտական տեղով նոր դպրոցի կառուցման շինհրապարակում: Աշխատանքների արժեքը կազմում է 2 մլրդ 12 մլն դրամ: 2-3 հարկանի դպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ 2012 թվականի օգոստոսի 10-ը: Այն բաղկացած է լինելու չորս մասնաշենքերից: Ջեռուցումն իրականացնելու համար կառուցվում է կաթսայատուն, իսկ դպրոցին հարակից տարածքում կիրականացվի կանաչապատում:

Վարչապետը ծանոթացել է նաև «Մուշ-2» թաղամասում կառուցվող բնակարանների շինաշխատանքների որակին: Ներկայում ավարտման փուլում գտնվող 1756 բնակարաններից 585-ը, որոնցից 464-ը երեք սենյականոց, իսկ մնացածը` չորս, այս տարվա մայիսի 25-ին արդեն բաշխվել են կայացած վիճակահանությունների արդյունքում: Մյուս 1174 բնակարանները, որոնցից 528-ը` երկու սենյականոց, 646-ը` մեկ սենյականոց, կբաշխվեն ոչ ուշ, քան այս տարվա հուլիսին: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ իրենց բնակարանային խնդիրներին լուծում տալու համար:

Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ կարճատև զրույցում նշել է, որ որոշակի տեխնիկական աշխատանքների ավարտից հետո բնակարաններն ամբողջությամբ պատրաստ կլինեն շահագործման:

Սպասվում է, որ դեռևս լուծում պահանջող 420 ընտանիքների բնակարանային խնդիրներն իրենց լուծումը կստանան ընթացիկ տարում սկսվող լրացուցիչ կառուցվելիք բնակարանների հատկացմամբ:

2010թ-ին թաղամասում շահագործման է հանձնվել 1056 բնակարան` 22 բազմաբնակարան շենք, որոնցից 1035-ը վիճակահանությամբ բաշխվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների շրջանում: 15 բնակարաններ կառավարության որոշումներով հատկացվել է այլ սոցխմբերում ընդգրկված անձանց:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91