ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 708 հազար բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 708 հազար բարելով՝ հասնելով 457.42 միլիոն բարելի:
Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 1.07 միլիոն բարելով և կազմել 218.39 միլիոն բարել: Թորվածքների առևտրային պաշարներն ավելացել են 13 հազար բարելով՝ հասնելով 118.19 միլիոն բարելի:
Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 2.5 միլիոն բարելով, բենզինի պաշարների նվազում 1.5 միլիոն բարելով և թորվածքների պաշարների ավելացում 1 միլիոն բարելով: