Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1.3% ԳՆԱՆԿՈՒՄ
31/05/2012 14:54
Կիսվել

ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1.3% ԳՆԱՆԿՈՒՄ

2012 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

 

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար 0.2% և 0.1% հավելաճ:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի մայիսին, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.8%, իսկ 2011 թվականի մայիսի համեմատ՝ 100.5%:

2012 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%:

Նշենք նաև, որ հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%, ինչը 0.8 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.0%):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 2.8-0.6% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.1%-ով:

 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08