ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
ՀՀ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենցաղային բնույթի ծառայությունների սակագների 0.1%, բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 0.1%, իրավական ու բանկային ծառայությունների սակագների 0.1%, հանրային սննդի ծառայությունների սակագների 0.3%, կրթության համակարգի ծառայությունների սակագների 0.4%, բուժսպասարկման ծառայությունների սակագների 0.6% հավելաճով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման, մշակույթի ոլորտի և տրանսպորտի ծառայությունների սակագների` համապատասխանաբար 2.5%, 0.9 և 0.5% նվազում, իսկ կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: