Ռուսաստանի նախագահը՝ ՌԴ-ում գնաճի ու ՀՆԱ ցուցանիշի մասին
Ռուսաստանում գնաճն այժմ չափավոր է, սակայն դրա արագացման ռիսկեր կան, ուստի անհրաժեշտ է պահպանել տնտեսությունում գների կայունությունը։ Չնայած տնտեսության մի շարք դրական ցուցանիշներին՝ երկրի իշխանությունները տեսնում են սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ռիսկերը, որոնցից մեկը գնաճն է:
«Այո, այս պահին գնաճը չափավոր է, բայց արդեն կան գնաճի արագացման նշաններ, այդ թվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռուս արտադրողների առաջարկը հետ է մնում պահանջարկից», – ասել է ՌԴ նախագահը տնտեսական հարցերի շուրջ կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ:
Նախագահը նաև նկատել է՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերն այս տարի ամսեամիս արագացել են, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ 2023 թվականին աճն ամբողջությամբ կփոխհատուցի նախորդ տարվա անկումը։