Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ
27/07/2023 14:24
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպես՝

  • 2023թ. սկզբի տնտեսական ակտիվության բարձր տեմպը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա արտաքին շոկերի դրական ազդեցությունների պահպանման պայմաններում 2023թ․ սկզբից ՀՀ տնտեսական ակտիվության տեմպը բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է բազայի էֆեկտի ազդեցությամբ (կազմելով 6.8%՝ նախորդ ամսվա 13.6%-ի համեմատ):Նախորդ տարի արտաքին շոկի դրական տնտեսական հետևանքները սկսել են արտացոլվել մայիս-հունիս ամիսներից, և հետևաբար 2023թ. հունիսի հետ համեմատվող ժամանակահատվածի՝ նախորդ տարվա հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ պարունակում է դրական զարգացումները: Սա նշանակում է, որ 2023թ․ լրացուցիչ դրական զարգացումներ տնտեսությունում չեն նկատվում, և տնտեսական աճի բարձր տեմպերը հետագայում կշարունակեն դանդաղել, քանի որ համեմատվող ժամանակահատվածներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ կընդգրկվեն նախորդ տարվա բարձր աճի ամիսները։
  • Բավական մտահոգիչ են արդյունաբերության ոլորտի զարգացումները: Արդյունաբերության ոլորտում մայիսի համեստ աճից հետո հունիսին գրանցվել է շուրջ 7.4% անկում, որը նույնպես կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունիսին գրանցվել էր էական աճ՝ շուրջ 19.2%։ Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%, որը բավական ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսության ընդհանուր աճի տեմպը և արդյունաբերության կարևորությունը՝ որպես արտահանելի ճյուղ: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսությունում նշանակում է ՀՀ տնտեսական պոտենցիալի նվազում, ինչը բացասաբար կանդրադառնա երկարաժամկետ տնտեսական աճի վրա:
  • Արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Արտահանման աճի տեմպը հունիսին նախորդ ամսվա աճի տեմպի համեմատ դանդաղել է շուրջ 62.5 տոկոսային կետով և կազմել է 2.5%: Ընդ որում, նախորդ տարվա հունիսին աճի արագացումը կազմել էր 35.9 տոկոսային կետ։ Այսինքն՝ աճի դանդաղումը գերազանցում է բազայի էֆեկտի չափը, ինչը մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ աճի դանդաղումը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, այլ կան նաև ուրիշ՝ արտահանման վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններ։ Դրանց մասին առավել մանրամասն հնարավոր կլինի պատկերացում կազմել հաջորդ ամիս, երբ հասանելի կլինեն արտահանման կառուցվածքի վերաբերյալ ցուցանիշները:
  • Հունիսին գնաճը մտել է բացասական տիրույթ: Երկար ժամանակահատվածի բարձր գնաճից հետո, հունիսից արձանագրվել է գնանկում: Գնաճի տեմպի դանդաղումը չափազանց արագ է տեղի ունենում, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ տնտեսության համար: Ընդհանրապես գնանկումը դրական երևույթ չէ, և կենտրոնական բանկերը հիմնականում խուսափում են գնանկումային տիրույթ մտնելուց: Սակայն, ՀՀ ԿԲ-ն բավական ագրեսիվ քաղաքականություն իրականացրեց գնաճը զսպելու համար, ինչը նաև նպաստել է ներկայումս նման պատկերի արձանագրմանը: Հաշվի առնելով նաև բարձր տնտեսական աճի առկայությունը` ԿԲ-ն դժվար թե արագ նվազեցնի տոկոսադրույքը: Գների նվազումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին:
  • Պետական բյուջեի կատարումը և կապիտալ ծախսերի կատարողականը շարունակում են խնդրահարույց մնալ։ 2022թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի կատարողականն էականորեն շեղվել է պլանավորվածից, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 134.7 մլրդ դրամի չափով հավելուրդ՝ պլանավորված 93 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն: Հավելուրդի նման մեծ չափերի արձանագրման պատճառներից է նաև կապիտալ ծախսերի էական թերակատարումը: Այսպես, թեև կապիտալ ծախսերը որոշակիորեն աճել են նախորդ տարվա համեմատ, դրանք թերակատարվել են շուրջ 46.7%-ով (շուրջ 100.4 մլրդ դրամով): Ընդ որում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի թերակատարումը պլանի համեմատ կազմել էր 30.5%, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել կատարողականի էական վատթարացում:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/lnvzL:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9