Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
17/11/2008 13:59
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ – ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան հայտարարում են մրցույթ` ՓՄՁ սուբյեկտների մոտ առաջացող հարկային և հաշվապահական հաշվառման վարման, փաստաթղթաշրջանառության և վարչարարության հետ կապված խնդիրների հաղթահարման և գործարարների ու գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄ) միջև գործնական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվող Հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնում (Կենտրոն) ընդգրկվելու և հետևյալ ծառայություններ մատուցելու համար.

1. Հաշվապահական հաշվառման վարում
2. Հարկային հաշվետվությունների պատրաստում
3. Հարկային խորհրդատվություն
4. Դատարանում շահերի պաշտպանություն
5. Հարկային համակարգին առնչվող այլ ուղղություններ
6. Աուդիտ և ներքին վերահսկողություն
7. Խորհրդատվության այլ ուղղություններ

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ տարածքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 3 որակավորված մասնագետ ունեցող ՀՀ և օտարերկրյա անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք։

Մրցույթում հաղթող ճանաչված և Կենտրոնում ընդգրկված ԳԾՄ-ներին կտրամադրվեն կահավորված և կապի միջոցներով (հեռախոսագծեր, ինտերնետ կապ) ապահովված առանձնացված գրասենյակներ` շուկայական արժեքի զեղչված վճարով` 1 քառ. մետրի համար ամսեկան 1300 ՀՀ դրամ, հասցեն` ք. Երևան, Կոմիտասի պող. 49/3։
Հրավերը, ներառյալ մրցութային փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա հետևյալ հասցեով. ք. Երևան, Կ. Ուլնեցու 31, հեռ.` (010) 24-16-63, էլ. փոստ` [email protected] , վեբ կայք` www.aaaa.am

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2008թ. դեկտեմբերի 10-ը, ժամը 17. 00 (9 օրինակից՝ փակված և կնքված)։
Առաջարկները պետք է ներկայացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության 1-ին բաժին հետևյալ հասցեով.
Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 601, 602 սենյակներ, հեռ.` (010) 58 93 42:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69