ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին 4 ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 51.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 15%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է 16%-ով և կազմել 106.9 մլն ԱՄՆ դոլար: