
Բելառուսի ՀՆԱ-ն 2023-ի առաջին յոթ ամիսներին աճել է 2.9%-ով
Բելառուսի ՀՆԱ-ն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.9%-ով։ Այս մասին հայտնում է Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեն։
«Կատարվել է համախառն ներքին արդյունքի առաջին գնահատականը 2023-ի հունվար-հուլիս ամիսների համար։ ՀՆԱ-ի ծավալը համադրելի գներով կազմել է 102.9%՝ 2022-ի հունվար-հուլիսի ցուցանիշի համեմատ»,- ասվում է զեկույցում։
Միաժամանակ ՀՆԱ-ի դեֆլյատորի ինդեքսն ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 109.5%։
Նախորդ տարվա վերջին հանրապետության ՀՆԱ-ն 2021-ի համեմատ նվազել է 4.7%-ով։ 2023-ին իշխանությունները ծրագրել են ՀՆԱ-ի 3.8% աճ։