Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.40-0.34 WTI - 82.55-0.76
COMEX:  GOLD - 2340.40+0.04 SILVER - 27.23-0.04
COMEX:  PLATINUM - 958.40+3.24
LME:  ALUMINIUM - 2590.00+0.80 COPPER - 10135.50+1.71
LME:  NICKEL - 19148.00+0.25 TIN - 32566.00+0.48
LME:  LEAD - 2230.50+1.04 ZINC - 2943.50+3.50
FOREX:  USD/JPY - 156.83-0.88 EUR/GBP - 1.0701-0.21
FOREX:  EUR/USD - 1.0701-0.21 GBP/USD - 1.2541+0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.00
STOCKS US: DOW JONES - 38386.09+0.38 NASDAQ - 15983.08+0.35
STOCKS US: S&P 500 - 5116.17+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8147.03+0.09 CAC40 - 8065.15-0.29
STOCKS EUR:  DAX - 18118.32-0.24
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
ԱՄՆ-ում Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման մասին հաղորդումները բացատրվում են գործընթացների անթափանցիկությամբ
23/08/2023 12:19
Կիսվել

ԱՄՆ-ում Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման մասին հաղորդումները բացատրվում են գործընթացների անթափանցիկությամբ

ԱՄՆ-ն պնդում է, որ Չինաստանը սկսել է ավելի քիչ տեղեկատվություն տրամադրել իր տնտեսական ցուցանիշների մասին։ Այս մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեք Սալիվանը՝ ի պատասխան արևմտյան մի շարք լրատվամիջոցներում Չինաստանի տնտեսական աճի ենթադրյալ դանդաղման մասին հրապարակումները մեկնաբանելու խնդրանքին։

Այս ամառ Չինաստանում տնտեսական աճի դանդաղման մասին հրապարակումներ հայտնվեցին մի քանի արևմտյան լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Economist-ը և The Wall Street Journal-ը:

«Վերջին ամիսների ընթացքում մենք նկատել ենք թափանցիկության և հրապարակայնության մակարդակի նվազում հիմնական ցուցանիշների, այդ թվում՝ Չինաստանում երիտասարդների գործազրկության տվյալների առումով: Մեր տեսանկյունից, այդ քայլերը պատասխանատու չեն: Մենք հավատում ենք թափանցիկությանը և ցուցադրում այն ԱՄՆ-ում»:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ այս հարցերը կքննարկվեն հաջորդ շաբաթ ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն չինական տնտեսության կայունությունը դրական գործոն է համարում ողջ աշխարհի համար։

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89